ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 
  • Խնջույքը կունենար այլ վերջաբան, եթե...

    Խնջույքը կունենար այլ վերջաբան, եթե...

    02.06.2013| 18:36
    Օրը սկսվեց հերթական սահմռկեցուցիչ տեղեկատվությամբ: Գորիսում, Սդղի լճի մոտ կեսգիշերին տեղի ունեցած խնջույքն ունեցել է ողբերգական ավարտ: Ըստ շրջանառվող և կայքերում տեղ գտած լուրերի՝ վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի միջև: Մարզպետն ապտակել է Բուդաղյանին, կողմերը շարունակել են միմյանց հետ հաշիվներ պարզել: Խնջույքին ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
  • Կրկին սպանություն

    Կրկին սպանություն

    02.06.2013| 16:56
    Ողբերգական դեպք է գրանցվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինսիտուտում: Պահակակետի հերթափոխի ժամանակ երրորդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը, իրեն ամրակցված ինքնաձիգով, կրակոց է արձակել նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ, որը հիվանդանոցում մահացել է:
  • Պապ թագավորի արձանը` որպես Հանրապետության հրապարակի խորհրդանիշ

    Պապ թագավորի արձանը` որպես Հանրապետության հրապարակի խորհրդանիշ

    02.06.2013| 16:08
    Երևանի Հանրապետության հրապարակում փոփոխություններ կատարելու մասին ազգագրագետ, Նախախորհրդարանի անդամ Հրանուշ Խառատյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս հայտարարությունը առաջնային մտահոգություն է առաջացնում ԱԳՆ շենքի հետագա՝ հանրությանն անհայտ հնարավոր ծրագրերի հեռանկարում: Հավանաբար, այդ շենքի ներկայիս տերերին խիստ անհրաժեշտ է Հանրապետության հրապարակի մի փոփոխություն, որը նախապես ծրագրավորված է այդ շենքի համար արդեն իսկ նախատեսված ֆունկցիոնալ փոփոխության հեռանկարում»:
  • 60 տարի գահին

    60 տարի գահին

    02.06.2013| 16:06
    Հունիսի 2-ին Մեծ Բրիտանիան նշում է Էլիզաբեթ 2-րդի գահակալության 60-ամյակը: Նա թագադրվել է 27 տարեկանում, 1953 թ. մայիսի 2-ին, Վեսթմինստերյան աբբայությունում, թեպետ արքայական պարտականությունները կատարում էր 1952-ի փետրվարի 6-ից:
  • Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին

    Առողջապահական մարմիններն ուշադրություն չեն դարձնում պոլիկլինիկաների հակահիգիենիկ վիճակին

    02.06.2013| 13:25
    Հայաստանի կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանի փոխանցմամբ, Հայաստանում վերջին տարիներին զգալի չափով կրճատվել են մանկամահացության ցուցանիշները:
  • Սոցիալական ընդվզումը սաղմնավորման փուլում է

    Սոցիալական ընդվզումը սաղմնավորման փուլում է

    02.06.2013| 13:18
    Գործադուլի ալիքը հասել է նաև Երևանի թաղապետարանի ենթակայության ներքո գտնվող 5 համարի ավտոբուսների վարորդներին, ովքեր շաբաթական աշխատում են 84-90 ժամ՝ 40 ժամի փոխարեն: Ըստ «Հայկական ժամանակ» օրաթերթի՝ վարորդներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ հոգնած, կիսաքուն վարորդն ուղղակի վտանգի տակ է դնում հազարավոր քաղաքացիների կյանքը և առողջությունը: Նախկինում նրանց բոլոր դժգոհություններին գործատուի պատասխանը մեկն է եղել. սրանք են մեր պայմանները, եթե հարմար չէ, դուրս եկեք աշխատանքից: Բողոքի տարբեր ակցիաների արդեն ականատես ենք եղել թե՛ կարկտահարությունից տուժած գյուղացիների, թե՛ չնչին կենսաթոշակով գոյատևող ազատամարտիկների, թե՛ բանակում սպանված զինծառայողների հարազատների կողմից: Առաջիկա օրերին գործադուլ են պատրաստվում անել նաև փաստաբանները:
  • Մայիսյան անցուդարձ ԱՄԷ հայ համայնքում

    Մայիսյան անցուդարձ ԱՄԷ հայ համայնքում

    02.06.2013| 12:54
    Հայ համայնքի ներկայացուցիչները ԱՄԷ-ում բազմազբաղ են: Բայց նրանց մի մասը նաև համայնքային գործունեության ժամանակ է գտնում, որն անշահախնդիր նվիրում է պահանջում: Դրա միակ վարձատրությունը իսլամական երկրում հայ եկեղեցին, դպրոցը, լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանված տեսնելն է: ԱՄԷ հայ համայնքում բոլոր կառույցները տարվա ընթացքում աշխատում են նախապես մշակված ծրագրով, պարբերաբար ունենում են աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ:
  • Գոնե այսօր մի՛ խաբեք մանուկներին

    Գոնե այսօր մի՛ խաբեք մանուկներին

    02.06.2013| 00:42
    Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մանկական խաղեր-կարուսելների անվճար սպասարկման մասին նախօրոք արված հայտարարությունները հազարավոր երեխաների էր բերել «Հաղթանակ» զբոսայգի: Ինչպես ասում են՝ այգում «ասեղ գցելու տեղ» չկար:
  • Հանգստի լավագույն վայրերը

    Հանգստի լավագույն վայրերը

    01.06.2013| 19:11
    Մեկնարկում է հանգստի սեզոնը: Ամեն մեկն իր գրպանի պարունակության համեմատ փորձում է առավել լավ հանգիստ կազմակերպել: Ռուսական տուրօպերատորների ասոցիացիան կազմել է այն երկրների ցանկը, որտեղ խորհուրդ չի տրվում արձակուրդն անցկացնել:
  • Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը հանրության համար

    Իսկ ի՞նչ է արել ՄԻՊ-ը հանրության համար

    01.06.2013| 19:00
    ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը զայրացած է: Գումար է ուզում: Կառավարությունից: Օրերս, ԱԺ 2012թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ, նա հույս է հայտնել, որ այս տարվա բյուջեից ՄԻՊ գրասենյակին կհատկացվի 65մլն դրամ հավելյալ գումար, ինչը նախօրոք խոստացել են կառավարությունում: Հակառակ դեպքում նա սպառնացել է, որ կփակի մարզային վեց գրասենյակներ, կդադարեցնի «թեժ գծի» աշխատանքը: